Գլխավոր էջ →

SEVAD

Առաքում և վճարում

Ձեր գաղափարից մինչև պատրաստի զարդ՝ հստակ պայմաններով։

Անվճար առաքում

Առաքումն անվճար է Հայաստանի ամբողջ տարածքում։

Պատվերի հաստատում

Պատվերը հաստատվում է հաջող վճարումից հետո։ Վճարման չավարտված կամ ձախողված փորձը պատվերի հաստատում չէ։ Անհատական զարդ պատվիրելուց առաջ ստուգեք ընտրված դիզայնը, նյութն ու չափերը։

Երևանում՝ 3–7 օր

Երևանի տարածքում պատվերներն իրականացվում են վճարումից հետո առնվազն 3 և առավելագույնը 7 օրվա ընթացքում՝ կախված զարդի բարդությունից։ Պատվերի ընթացքի վերաբերյալ կարող եք կապվել SEVAD-ի հետ։

Առաքում Հայաստանում

Այս պահին պատվերներ ընդունում և առաքում ենք միայն Հայաստանի տարածքում։ Մարզերի առաքումն իրականացվում է ՀայՓոստով։ Մարզերի առաքման ժամկետը համաձայնեցվում է պատվերը ձևակերպելիս՝ մինչև վճարումը։ Միջազգային առաքում այս պահին չենք իրականացնում։

Վճարման եղանակներ

Վճարումը՝ Idram-ով կամ բանկային քարտով։ Օգտագործեք պատվերի ձևակերպման պահին հասանելի վճարման եղանակը։ Գները նշված են ՀՀ դրամով։ Մինչև վճարումը ստուգեք զարդի արժեքն ու վերջնական գումարը։

Առաքման տվյալներ

Նշեք ստացողի անունը, գործող հեռախոսահամարը և ամբողջական հասցեն, իսկ ՀայՓոստով առաքման համար՝ նաև անհրաժեշտ փոստային տվյալները։ Սխալ տվյալ նկատելու դեպքում հնարավորինս շուտ կապվեք մեզ հետ։

Կապ

+374 95175050info@sevad.jewelry